Մոսկվայում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրության բացումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Հայրենական  մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Հայոց ցեղասպանություն՝ ռուսական հայացք» խորագրով ցուցադրությունը կանցկացվի թանգարանի շենքում մինչ ապրիլի 24-ը, փոխանցում է M24.ru-ի լրագրողը:

Ցուցադրության գլխավոր թեման դարձել են ռուս-հայկական հարաբերությունները, դրանց արմատներն ու պատմությունը: Ցուցադրության ժամանակ ներկայացվել են գրքեր, ինչպես նաև 1915-1917 թթ հրապարակված հայկական ու ռուսական թերթեր, որտեղ հիշատակվում է Առաջին համաշխահային պատերազմը:

416756.483xp

Ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում մարտնչած ռուս զինվորների ու սպաների նամակներ, ովքեր ականատես են դարձել իրադարձություններին ու օգնություն են ցուցաբերել հայ փախստականներին: Կարելի է ծանոթանալ նաև Հայաստանից փախստականների ճակատագրի մասին, ովքեր պատերազմել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ այնուհետև նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:

416757.483xp

416758.483xp




Լրահոս