«Բավարիա»-ն նոր նվաճում ունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ն դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որը կարողացել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպման առաջին խաղակեսում հինգ գոլի հեղինակ դառնալ:

Նշենք, որ «Բավարիա»-ն հինգ գոլ է խփել «Պորտու»-ի դարպասը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման առաջին խաղակեսում:

Գոլերի հեղինակ էին դարձել Ռոբերտ Լևանդովսկին, ով դուբլ էր ձևակերպել, ինչպես նաև Տիագո Ալկանտարան, Ժերոմ Բոատենգը և Թոմաս Մյուլլերը:




Լրահոս