New York Times-ը հրաժարվել է հրապարակել 1915թ. մասին թուրքական հոդվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The New York Times պարբերականը հրաժարվել է 1915 թվականի իրադարձությունների մասին Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովի գրած հաշտեցման եւ խաղաղության հայտարարությունը հրապարակել, քանի որ այն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

Դրա փոխարեն Washington Post-ը հոդված է հրապարակել, որում գրված է բաց նամակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին՝ նրանց տեղեկացնելով, որ թուրք-ամերիկյան հանրությունը ապրիլի 24-ին կանցնի Վաշինգտոնի կենտրոնով և կանգ կառնի Թուրքիայի դեսպանատան առջև: «Մեր անկեղծորեն հուսով ենք, որ Ամերիկայի հայերը կմիանան մեր երթին»,- ասվում է նամակում:

Այնուամենայնիվ, The New York Times-ը խնդրել է Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովից հանել նամակի 5 պարագրաֆներից 3-ը, որոնցում ասվում է, որ 1915 թ իրադարձությունները նկարագրվում է որպես քաղաքացիական ողբերգություն, որի ադյունքում զոհվել են Օսմանյան կայսրության միլոնավոր քաղաքացիներ, ինչպես հայեր, թուրքեր, քրդեր ու արաբներ:

«New York Times»-ից պահանջել են փոխել նամակը, որպեսզի հրապարակեն այն:




Լրահոս