Երեկ՝ առավոտից, Գյումրիում լուրեր էին պտտվում, թե նախորդ օրը՝ կեսօրին, իրավապահ մարմինները բերման են ենթարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանին: Շրջանառվող լուրերի հավաստիությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զանգահարեց ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանին, որն ասաց. «Ո՛չ, նման բան չի եղել: Եթե Սպարտակին բերման ենթարկենք, հայտարարություն կտարածեք, ու բոլորը կիմանան»: Առայժմ նա փնտրվում է:
Հիշեցնենք, որ oգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ս. Ղուկասյանն ու իր ընկերները վիճաբանել էին Գյումրու ավագանու անդամության թեկնածու Էդգար Մկրտչյանի եւ նրա ընկերների հետ քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու համար, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Հիմա Սպարտակը, ինչպես ասել էր հայրը, գնացել է «արջ բռնելու»:
ԱՐՋԵՐԻ ՄՈՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ