Մենք հիշում ենք ու պահանջում. Կիպրոսի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Կիպրոսի պատմությունները փոխշաղկապված են։ Ծիծեռնակաբերդում այսպես սկսեց իր ելույթը իպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

Շատ դրական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար են դատապարտում Ցեղասպանության ոճրագործներին։ Կիպրոսն աաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը: Հայաստանն էլ, Կիպրոսն էլ անպատժելիության զոհեր ռն, մեր պատմությունները փոխշաղկապված են։ Չեմ կարող չհիշատակել, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը՝ բեռնված բազմաթիվ անձանցով, ապահով ապաստան գտան Կիպրոսում։ Կիպրոսցիները հպարտ են, որ այդ փախստականների թոռներն ու երեխաները Կիպրոսի հասարակության աշխույժ անդամներ են, իրենց ծագումը պաշտպանում են արժանապատվորեն։ Ժամանակն է, որ պատմական փաստերը ճանաչվեն, դա կարեւոր է նաեւ հարեւան երկրի հետ հարաբերությունների կարավորման համար»,- նշեց նա:

«Մենք այստեղ ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որը իր ուժով կարողացավ կենդանի մնալ միլիոնավոր նախնիների կյանքի գնով։ Մեծ Եղեռնը հիշելը, վերապրողների ուժին հարգանքի տուրք մատուցելը շատ կարեւոր է, եւ ողջ մարդկությունն է կրում այդ պարտավորությունը։ Մենք հիշում ենք ու պահանջում»,- հավելել է Կիպրոսի նախագահը։




Լրահոս