Ermenihaber-ը գրում է. «Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել է Հայոց պատրիարքարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված պատարագը, որը մատուցում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ըստ թուրքական «Բուգյուն» թերթի` արարողությանը մասնակցում են կրոնական և քաղաքական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև` Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ արարողությանը կմասնակցի ուղերձով»: