100 տարի հայերը պահանջում են, որ պատմական արդարությունը վերականգնվի. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Россия 1» հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը երեկ թողարկված իր հաղորդման ժամանակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«Լրանում է Հայոց ցեղասպանության 100 տարին: Մարդկությունն իր փորձով ցույց է տալիս, որ հրաշալիորեն սովորել է վերացնել իր նմաններին՝ վարպետորեն, լկտիաբար և ճարպկորեն: Արդյո՞ք հայ ազգն առաջինն էր, որը ենթարկվեց նման հրեշավոր հետապնդման: Իհարկե` ոչ: Սակայն ինչո՞ւմն է հայ ժողովրդի մեծությունը: Ժողովուրդը վերապրեց ահավոր ողբերգություն, ոչնչացվեց ավելի քան 1.5 միլիոն մարդ՝ բարբարոսաբար, գազանաբար, դաժանորեն: Քաղաքակիրթ աշխարհը դա չնկատեց, քաղաքակիրթ աշխարհը դրա վրա թքած ունեցավ և շարունակում է թքած ունենալ՝ հրաժարվելով ընդունել ցեղասպանությունը»:




Լրահոս