Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված մեծ երթ է տեղի ունեցել, որին մասնակցել են հազարավոր մարդիկ:
Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին, աշխարհի տարբեր քաղաքներում տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներն ու մի շարք երկրների պատվիրակություններ:
Լուսանկարները ` Սեթո Կապրիելյանի ֆեյսբուքյան էջից: