Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցնում է 2000-ը, վիրավորներինը` 5000-ը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գրանցվել են բազմաթիվ հետցնցումներ, այդ թվում 5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ 18 հետցնցում: Վերջինը գրանցվել է ժամը 11.09-ին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ (9-10 բալ): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 2000-ից ավել է, որից մի քանի տասնյակը հարևան Հնդկաստանում, իսկ մոտ 700-ը մայրաքաղաք Կատմանդուում: Վիրավորների թիվը հասնում է 5000-ի:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ:

Ըստ «Риа Новости», «BBC» և այլ լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1450 մարդ, 1700-ը՝ վիրավորվել, ավերվել են բազմաթիվ շենքեր և շինություններ: 34 մարդ զոհվել է Հնդկաստանում, 5-ը՝ Տիբեթում:

n1_600

n2_600

n3_600

n4_600

n5_600

n6_600

n7_600




Լրահոս