Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում այսօր` հոկտեմբերի 12-ին, իր թեկնածությունն է առաջադրել “Սովռանո” ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը: Այս մասին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում այսօր նոր առաջադրումներ չեն եղել: Ավելի վաղ այդտեղ առաջադրվել էին “Ժառանգությունիից” նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը եւ ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանը, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգականն է:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից` “Հարսնաքար” ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահվանից հետո, իսկ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ:
Երկու ընտրատարածքներում էլ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին: