«Շիրակի մարզի սողանքի գոտում է գտնվում 120 տուն, խնդիրն օրհասական է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում սողանքի տակ են գտնվում շուրջ 120 տուն: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Վերջինս առաջարկեց Կառավարությանը միջոցներ տրամադրել կանխարգելիչ գործողություններ կատարելու համար: «Մեր խմբակցության պատգամավորները բազմիցս են բարձրաձայնել այդ հարցը: Այս խնդիրը շարունակում է մնալ օրհասական»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` օրերս արձանագրած երկրաշարժերը և ցնցումները սպառնում են նման պայմաններում ապրող բնակիչների կյանքին:




Լրահոս