ՀՀ-ն կարող է առաջնորդել Ցեղասպանության դեմ միջազգային պայքարը. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն մեր արդար դատի պահանջատերն ենք, այլև ՀՀ-ն կարող է առաջնորդել մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցագործության` Ցեղասպանության դեմ միջազգային պայքարը: Մենք ստանձնել ենք այդ գործը: Այս մասին հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ Թուրքիայում ոչ ադեկվադ ընդունեցին թե´  ՀՀ-ում կազմակերպված միջոցառումները և´ թե մեր գործընկեր երկրների հայտարարությունները:

«Թուրքիայի ԱԳՆ-ն միանգամից քննադատեց այդ երկրներին: Սա խոսում էր այն մասին, որ թուրքերի ծրագիրը տապալվել էր: Նրանք շփոթված ու տապալված էին, որ Գալիպոլիի փոխարեն ցուցադրեցին Ծիծեռնակաբերդի միջոցառումները: Նրանք այնպես տապալվեցին, որ կոչ էին անում Օլանդին ու Պուտինին օբեկտիվություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հարցում: Եվ մտահոգված էին, որ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների նախագահները գտնվում էին Հայաստանում: Մեկը լիներ հարցներ` դուք ի՞նչ գործ ունենք Մինսկի խմբի համանախագահների հետ: Ավելին, ԼՂՀ-ն փաստացի, կայացած, ժողովրդավարական երկիր է, և դրանում կհամոզվենք, երբ մայիսի 3-ին տեղի կունենան ԱԺ ընտրություններ»,- իր խոսքը եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:




Լրահոս