Հողային պահանջը պատերազմ է նշանակում. նախագահը չէր կարող այդպիսի բան ասել. Արագած Ախոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու հայտարարությանը լավ է վերաբերում: Պատգամավորն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագահն այլ հայտարարություն չէր կարող անել:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն էր արել «Պոզներ» հաղորդման ժամանակ:

«Որպես պետության ղեկավար՝ նա ճիշտ դիրքորոշում է դրսևորում: Թուրքիայից պահանջատեր կարող են լինել միմիայն այդ երկրի նախկին քաղաքացիների ժառանգները, ովքեր կորցրեցին իրենց իրավունքները: Եթե այսօր մենք դնենք հողային պահանջ, նշանակում է` մենք ոչինչ չենք ուզում. հողային պահանջ՝ նշանակում է պատերազմ: Նախագահը չէր կարող այդպիսի բան ասել», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս