Բարեփոխումը չարեփոխում եք դարձնում. Գագիկ Ջհանգիրյանը` կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ Դատական բարեփոխումների ծրագիրն և միջոցառումների ծրագիրը 3 տարի առաջ է հաստատվել նախագահի կողմից, բայց իրականացվել է հարցերի 1/3-ից պակասը:

Ջհանգիրյանը մտահոգություն հայտնեց նաև ծրագրերի իրականացման մեթոդոլոգիայի վերաբերյալ: Նրա խոսքով, հայեցակարգերը մշակվում են, հաստատվում կառավարությունում ու միայն դրանց հիման վրա մշակված նախագծերն են գալիս ԱԺ, ինչի արդյունքում ԱԺ-ն դուրս է մնում բովանդակային քննարկումից:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կիսեց Ջհանգիրյանի մտահոգության որոշ դրվագներ. «Մեզ համար մտահոգիչ է, որ առանձին հանձնարարականներ և ծրագրի առանձին միջոցառումներ ժամկետանց են: Դրա պատճառները բազմաբնույթ են: Դրա արդյունքում օրինագծերի քննարկումն ավելի արագ կանցնի, որովհետև օրենսդիրները նախապես ծանոթ կլինեն: Մենք էլ ենք ուզում լուծում գտնել, որպեսզի դատաիրավական բարեփոխումները ծրագրվածից արագ ընթանան», – նշեց նա:




Լրահոս