Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են. Կոտայքի ոստիկանապետն ազատվեց պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ոստիկանությունում հերթական պաշտոնանկությունն է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ պաշտոնանկ է արվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի պետ (Աբովյան), փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը:

Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից` պարզաբանելով, որ Արթուր Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Նշենք, որ վերջին շրջանում համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Վերջերս պաշտոնանկ էին արվել նաև Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը և ՊՊԳՎ պետ Ռոման Մկրտումյանը:




Լրահոս