Ձկներին լարված օր է սպասվում. ապրիլի 30-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Շատ հարցեր մնում են չլուծված, և դա ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Ոմանք ձեզ խորհուրդ են տալիս մի կողմ դնել էմոցիաները և սկսել գործել, սակայն դուք, չգիտես ինչու, չեք լսում նրանց:

Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ սպասում են լավ լուրեր: Կարելի է որոշ փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորներից ավելի լավ է հրաժարվել: Ցուլ

Երկվորյակ. Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ:

Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Խեցգետին. Այսօր աշխատեք սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր սրտով չէ` ուղղակի ձեր տեղը չեք գտնում:

Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ:

Առյուծ. Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը:

Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ, մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

Կույս. Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ:

Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ` դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև`օգտակար ծանոթություններ կհաստատեք:

Կշեռք. Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում, սովորաբար, կես խոսքից հասկացել եք:

Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն:

Կարիճ. Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է : Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշեռքի նժարին դնելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել:

Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, իսկ փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլավելի կամրապնդվեն: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ՝ձեզ համար շատ թանկ մարդու հետ:

Այծեղջյուր. Այսօր ստիպված կլինեք պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնի` դուք պատրաստ եք ձեր վրա վերցնել առաջնորդի դեր, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին` ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի:

Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար

Ջրհոս. Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ` անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք:

Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում բոլոր ձեռնարկած գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները:

Ձկներ. Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա:

Այսօր շատ Կարիճներ, մասնագիտության հետ կապված, հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ:




Լրահոս