Իրաքում սպանվել է 7 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրաքի հյուսիսում զինված գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 7 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, Քիրկուք քաղաքում ոստիկանական անցակետի վրա հարձակման հետևանքով երկու ոստիկան սպանվել են, ևս երկուսը՝ վիրավորվել: Միաժամանակ քաղաքում պայթեցվել է ականապատ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ սպա, ևս 6 մարդ վիրավորվել է: Հաղորդվում է նաև, որ Սամարա քաղաքում զինյալները կրակ են բացել սունիական “Սահվա” համայնքի ինքնապաշտպանական ջոկատի երկու եղբայր-ծառայակիցների և նրանց հոր վրա, իսկ Հավիջա քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է նույն խմբավորման մեկ աշխարհազորային: 




Լրահոս