Բելգիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականանցող նախագիծ է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 30-ի նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է La Libre թերթը: Այս որոշումն ընդունվել էր խորհրդարանականներ Ֆրանսուազ Շեպմանսի և Դենիս Դյուքարմեի համատեղ առաջարկով:

Ներկայացուցիչների պալատի այս ժեստը տեղի է ունեցել Բրյուսելի խորհրդարանում` այդ հարցի վերաբերյալ բանավեճից մեկ շաբաթ անց, երբ երեք պատգամավորներ դեմ են հանդես եկել լռության րոպեին:

Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանավեճը կրկին վերադառնալու է Ներկայացուցիչների պալատի օրակարգ, քանի որ «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոնների» կուսակցությունը Հայոց և Ռուանդայի ցեղասպանությունների, ինչպես նաև բոլոր միջազգային ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծ է ներկայացրել:

Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի խորհրդարանում նույնպես «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոնների» կուսակցությունը պատրաստում է փաստաթուղթ, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության ճանաչումը շրջանի և Բելգիայի ֆրանսիական համայնքի մակարդակով:




Լրահոս