Գյումրիում հայտնաբերվել է հետախուզվող ՌԴ քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 16.50-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1977 թ. ծնված Միխայիլ Ռ.-ն:

Նա 2013 թ. նոյեմբերի 12-ից Կրասնոդարի երկրամասի Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 216 հոդվածի (Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը ընտրվել է կալանքը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս