Էդգար Մանուչարյանը կրկին չի օգնի «Ուրալ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկատերինբուրգի «Ուրալ»-ը ժամանել է Տյումեն, որտեղ այսօր կանցկացնի «Ուֆա»-ի հետ Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի հանդիպումը։

Վնասվածքների պատճառով «Ուրալ»-ի հետ Տյումեն չեն ժամանել Էդգար Մանուչարյանը, Արտյոմ Ֆիդլերը, Ալեքսանդր Երոխինը և Ալեքսանդր Բելոզյորովը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը ուղեղի ցնցում էր ստացել Կազանի «Ռուբին»-ի դեմ ապրիլի 18-ին կայացած խաղում և դրանից հետո դեռևս խաղադաշտ դուրս չի եկել։




Լրահոս