Խանը մտափոխվել է և սեպտեմբերին կարող է մենամարտել Մեյվեզերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիր Խանը հանուն Ֆլոյդ Մեյվեյզերի հետ մենամարտի պատրաստ է վերանայել իր ծրագրերը: Նախկինում բրիտանացի բռնցքամարտիկը հայտարարել էր Մեյվեյզերի հետ մենամարտելու պատրաստակամության մասին, սակայն բացառել էր դրա անցկացումը սեպտեմբերին, քանի որ որոշել էր Ռամադանի պասը պահել:

«Հնարավոր է, որ ես կարողանամ մենամարտել սեպտեմբերին, քանի որ մենք սովորաբար մենամարտում ենք ամսվա կեսերին, իսկ Ռամադանն այս տարի սկսվում է շատ ավելի շուտ: Այդ պատճառով ես պատրաստվելու բավականաչափ ժամանակ կունենամ: Այնպես որ սեպտեմբերին այդ մենամարտը հնարավոր է», – նշել է Խանը:




Լրահոս