Միքայել Մելքումյանի աչքը ՀՀ վարչապետի աթոռի՞ն է. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ոչ ավել, ոչ պակաս իրեն երևակայել էր ՀՀ վարչապետ ու Աժ դահլիճում նստել կառավարության ղեկավարի համար նախատեսված աթոռին: Ուշագրավ է այն, որ գրեթե ոչ մի փոխնախարար ու նախարար անգամ սովորաբար չեն նստում այդ աթոռին, մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավորը հարմարավետ տեղավորվել էր այնտեղ ու զրույցի բռնվել իշխանական պատգամավորների հետ:

Ինչևէ, Մ.Մելքումյանի ախորժակը թեպետ շատ մեծ է, բայց նա պաշտոնի հավակնելուց առաջ պետք է նախևառաջ համոզի հարազատ Խմբակցությանը կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ»:

ԱՎելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս