Կարմիր խաչի ներկայացուցիչն այցելել է հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայազգի ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպումը կայացել է մի քանի օր առաջ:

Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով հայ ռազմագերին ու նրա ընտանիքի անդամները տեղեկություններով են փոխանակվել:

Ադրբեջանում կարմի խաչի ներկայացուցչությունից հայտնել են, որ Կարմիր խաչը այցեր է իրականացնում, որպեսզի մոնիթորինգ անցկացնեն ռազմագերու պահպանման պայմանների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Ավելի ուշ ՀՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:




Լրահոս