32-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 16ա շենքի բնակարաններից մեկում մահացած երիտասարդ կա: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, Նոր Նորքի ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի բնակարաններից մեկում կախված վիճակում հայտնաբերել է 32-ամյա Ա. Մկրտչյանի դին:
shamshyan .com-ը հայտնում է, որ 32-ամյա տղամարդը այդ բնակարանում բնակվում էր վարձակալական հիմունքներով, իսկ թե որն է եղել ինքնասպանության պատճառը, դա պետք է պարզի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի փաստի շրջանակներում:




Լրահոս