ԲՀԿ-ն կրակն է ընկել. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
“Գագիկ Ծառուկյանին “կրակն է գցել” ոչ թե կոալիցիոն հայտնի հայտարարությունը, այլ ԲՀԿ խմբակցության ներսում առկա խիստ հայտնի և Գ. Ծառուկյանի շահերից տարբերվող շահեր հետապնդող քաղաքական խմբավորումը:
Այսօր որոշ ԲՀԿ-ականներ փորձում են տարբեր տեսակի արտահայտություններով մթնոլորտ ստեղծել, թե ԲՀԿ-ն կրակն է ընկել` կոալիցիոն հայտնի հուշագիրը ստորագրելով: Ոչ ոք կրակը չի ընկել: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` իր տված նախնական խոստումներից, ստորագրություններից ինչպես է հաջորդ քայլն ածանցում, բայց այս դեպքում հաստատ կրակը չի ընկել և, ես կարծում եմ, որ Գ.Ծառուկյանը ստորագրել է քաղաքական համաձայնություն, որը շատ ավելի կարևոր է, քան որոշ ԲՀԿ-ականների հրապարակային ելույթները”:




Լրահոս