ՉԻ ՆԵՐԿՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կորվալոլ» տեսակի դեղահաբը երկար ժամանակ է՝ հայաստանյան դեղատներում չկա: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ ՀՀ-ում գրանցված hայկական «Էսկուլապ» ՍՊԸ-ի արտադրության «Կորվալոլ» դեղահաբի արտադրությունը ներկա պահին դադարեցվել է: «Պատճառը դեղի բաղադրիչ հանդիսացող ֆենոբարբիտալ դեղանյութի բացակայությունն է: Արտադրող ընկերության հավաստմամբ՝ այն մեր երկիր կներկրվի մինչեւ հոկտեմբերի վերջ, իսկ դեղը շրջանառության մեջ կմտնի նոյեմբերի սկզբին` մոտ տասն օրվա ընթացքում»,- տեղեկացրեց ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը: Նրա խոսքով՝ ներկա պահին ՀՀ-ում գրանցված են նաեւ «Կորվալոլ»-ին փոխարինող դեղեր` «Վալորդին-Ֆարմտեխնոլոգիա», «Վալոկորդին» եւ այլն:




Լրահոս