ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր հանդիպել է Տարածքային կառավարմյան և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին և քննարկել համայնքների խոշորացման հարցը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտնեց, որ այս թեմայով բազմաթիվ հարցադրումներ են ստացել իրենց տարածքային մարմիններից, որոնք էլ ցանկանում էին պարզաբանել փոխնախարարի օգնությամբ:
ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ հաջորդը նախատեսված է հանդիպում անցկացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, այնուհետև նաև Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցով երեկ զրույց է ունեցել նաև ՀԱԿ իր գործընկերների, այդ թվում նաև Լևոն Զուրաբյանի հետ: