Տիգրան Սարգսյանն ընդունել է Ջոն Հեֆերնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին և բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան: 
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաև 2013 թվականին: Կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը և, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են օժանդակելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:




Լրահոս