Անցած տարվա համեմատ մարդկանց գնողունակությունը 7,6 տոկոսով նվազել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի արտահանման ծավալներն այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 18.8 տոկոսով, իսկ ներմուծման անկումը կազմել է 35.7 տոկոս:  Բացի այս՝ 8 տոկոսով նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները:

Իսկ առեւտրի շրջանառությունն իջել է 7.6 տոկոսով: Այլ կերպ ասած՝ անցած տարվա համեմատ մարդկանց գնողունակությունը 7,6 տոկոսով նվազել է: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի  արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ աճել են 4,2 տոկոսով: Ավելին՝ պաշտոնական վիճակագիրները չորս ամսվա կտրվածքով նույնիսկ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս