Ճեղքվածքն այնքան մեծ է, որ տուգանքներով էլ պետբյուջեի խնդիրը չի լուծվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այն պաշտոնյաներից է, ով ամեն կերպ փորձում է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Սակայն երեկ նա, ի զարմանս խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների, ոչ միայն չի խուսափել լրագրողներից, այլ նաեւ բոլորի հարցերին պատասխանել է: Մասնավորապես, նա «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ճիշտ է, որ ՀՀ պետական բյուջեն միջոցների հավաքագրման խնդիր ունի, եւ իշխանությունները որոշել են այդ ճեղքվածքը գործարարներին տուգանելու միջոցով լուծել, «Հրազդան» տոնավաճառին 60 մլն դրամով տուգանելու փաստը հենց այդ լույսի ներքո է ներկայացվում:

Սակայն ֆինանսների նախարարը բավական ուշագրավ պատասխան է տվել, այն է, որ 60 միլիոնով պետական բյուջեի խնդիրները չես լուծի: Այսինքն՝ ստացվում է այդ ճեղքվածքն այնքան մեծ է, որ ցանկության դեպքում էլ անգամ տուգանքներով խնդիրը չեն կարող լուծել: Իսկ ինչ վերաբերում է «Հրազդան» տոնավաճառին տուգանելու դեպքին, որի հետ կապված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանն անուղղակի քննադատել էր Գագիկ Խաչատրյանին, վերջինիս կարծիքով նորմալ եւ սովորական դեպք է: «Դա նորմալ պրոցես է` մարդը չի համաձայնում, գնում է դատարան, բողոքարկում է… հիմա Դուք ավելի շատ եք աղմուկ բարձրացնում, քան իրենք»,- ասել է ֆինանսների նախարարը:

Հ.Գ. Երեկ, կարելի է ասել, որ նախարարների ասուլիսի շքերթի օր էր: Մեկը մյուսի ետեւից ասուլիս էին հրավիրել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս