Հրապարակ. Նիկոլ Փաշինյանի հիմնադրած Այլընտրանքը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանյան կուսակցությունների դաշտը շուտով կհամալրվի ևս մեկով` “Առաքելություն” անվանմամբ: Այսօր՝ ժամը 13-ին, կուսակցության նախաձեռնող խումբը, որը մոտ 10-15 երիտասարդներից է կազմված, “Գոլդեն թուլիփ” հյուրանոցում ասուլիս է տալու, որ ազդարարի նոր ուժի ստեղծման մասին: Ըստ նախաձեռնողների՝ կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում, նրա կազմում կան ՀԱԿ նախկին անդամներ, շատ են նաև անկուսակցականները: Նախաձեռնող խմբում է նաև “Հայ ազգային կոնգրեսի” կազմում գտնվող “Այլընտրանք” նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը: Իսկ “Այլընտրանքը”, հայտնի է, հիմնադրել է Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
“Հրապարակ”-ի թղթակիցը Մանուկ Սուքիասյանին հարցրել է`արդյոք Կոնգրեսից անջատված թևն է հավաքվելու այս կուսակցությունում: Սուքիասյանը նշել է, որ կառույցում հավաքվել են ՀՀ քաղաքացիներ, ընդդիմության համակիրներ, ակտիվիստներ և նախկինում քաղաքականությամբ զբաղվածներ: Թերթի տեղեկություններով՝ կուսակցությունը նախագահ չի ունենալու, այն ղեկավարելու է հիմնադիր համագումարում ընտրված խորհուրդը:




Լրահոս