Հանրությունը պետք է վստահի մասնագետներին. Արմեն Մուրադյանը` ալյուրի հարստացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությունը պետք է վստահի մասնագետներին, ոչ թե հավատա բողոքի ակցիա անողներին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցորենի ալյուրի հարստացման խնդրին` նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ալյուրի հարստացումը փորձնական չի կատարվում, նախարարը պատասխանեց, որ հանրային առողջությունն ունի իր օրենքները: «Սա գիտություն է, որն իր օրենքներով պետք է կարողանա աշխատել: 80 տոկոսից նվազ նշանակում է արդյունավետության կտրուկ նվազում և առողջապահական ցուցանիշների ոչ բարելավում: 20 տոկոսը միշտ մնում է ընտրության շեմին, նա կարող է ընտրել: Այն երկրները, որոնք չեն գնացել այդ ճանապարհով՝ եվրոպական երկրները, այնտեղ բռերով հաբեր են խմում: Իրենց առողջապահական մարմինների համար լրջագույն խնդիր է, որ նրանք փորձում են պայքարել այս հավելումների ավել ստանալու դեմ: Նրանց մոտ առողջապահական ծրագիրը գնում է այդ ուղղությամբ»,- նշեց նա:

Արմեն Մուրադյանը նշեց, որ համամիտ չէ, թե բնակչությունը չի վստահում իրենց: Ըստ նրա՝ մասնագիտական դաշտում վստահությունը բժշկության մեջ անկյունաքարային հատվածն է, հանրությունը պետք է վստահի մեր մասնագետներին:




Լրահոս