Shamshyan.com-ը գրում է. երեկ՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք քաղաքի բնակիչներ, 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը և Ջերմուկ քաղաքի բնակիչ, 58-ամյա Սիրակ Գևորգյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում