Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն ու զարգացում կուսակցությունը, որը հաղթանակ է տարել կիրակի օրը Թուրքիայի համընդհանուր ընտրություններում, սակայն սրա հետ մեկտեղ 13 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, մտածում է կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին:
Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը, գրում է BBC-ն:
«Կարծում եմ, որ մեր վարչապետը կկարողանա ձևավորել կառավարություն սահմանված ժամանակահատվածում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ցանկացած կոալիցիա առանց «Արդարություն ու զարգացում» կուսակցության հնարավոր չէ: