Երգչուհի Ջուսը նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:30-ին, Բաղրամյան փողոցում վթարի է ենթարկվել: Այս մասին NEWS.am.STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա: Ջուսը շտապում էր ձայնագրության, որից հետո պետք է գնար հարցազրույցի, սակայն Բաղրամյան փողոցում տաքսի ծառայության մեքենան հայտնվել է խցանման մեջ:
«Դեմի մեքենան կտրուկ կանգնեց, խփեցինք դեմի մեքենային, իսկ հետեւի երկու մեքենաները խփեցին մեր մեքենային, գլուխս հարվածեցի հետեւի նստարանին, մի 10 րոպե գլուխս պտտվեց, հիմա վիզս ահավոր ցավում է: Բժշկի չեմ դիմի, եթե ցնցում տարած լինեի, սրտխառնոց կլիներ»,-պատմել է երգչուհին:
Ի դեպ, Ջուսը մեքենա չունի եւ չի էլ ցանկանում ունենալ: «Երեւանում դժվար է վարել, Երեւանը շուտով կկանգնի, եթե չլայնանա քաղաքը»,-ասել է նա:
ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ