Համարվում է, որ կնոջից տարիք հարցնելը անքաղաքավարություն է, սակայն վերջերս ամսագրերի էջերին հայտնվում են ոչ միայն երիտասարդ աղջիկներ, այլև բավականին պատկառելի տարիքի կանայք, ովքեր իրենց արտաքին տեսքով հիացմունք են առաջացնում: Ներկայացնում ենք հայտնի տատիկների, որոնց նայելիս, շատ մեծ դժվարությամբ ես հավատում, որ նրանք այդ տարիքի կրող են:
Կարմեն Դել Օրեֆայս (84 տարեկան)
Նա մինչև հիմա քայլում է պոդիումով և փայլում է հայտնի ամսագրերի շապիկներին:
Ջուլիա Էնդրյուս (79 տարեկան)
Հանրությանը նա առավել հայտնի Մերի Պոպինսի դերակատարմամբ: Այս տատիկը Գրեմմի, Օսկարի, Ոսկե Գլոբուսի տիտղոսակիր է:
Ռաքել Ուելչ (74 տարեկան)
Նրան բոլորը հիշում են “Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ” ֆիլմից, որտեղ երկրպագուներին գերել էր իր շքեղ կառուցվածքով: Եվ նա չի հերքում, որ դիմում է ամեն մի միջոցի, որպեսզի պահպանի իր տեսքը:
Դիանա Սոյեր (69 տարեկան)
Այս մեգապոպուլյար հաղորդավարուհու մասին ասում են, որ նախագահները փոխվում են, նա մնում է նույնը: Հեռուստադիտողները պաշտում են նրան իր կանացիության, խելացիության և դինամիկության համար:
Ժակլին Սմիթ (67 տարեկան)
Այս հայտնի դերասանուհին բոլորին վստահեցնում է, որ պլաստիկ վիրահատությունների չի դիմել:
Սոֆյա Ռոտարու (67 տարեկան)
Այս երգչուհուն ճանաչում են հավանաբար բոլորը, և շատերը պնդոմ են, որ նա ներկայումս ավելի լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիներին:
Օլիվիա Նյուտոն-Ջոն (66 տարեկան)
Այս հիասքանչ շիկահերը նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի է հաղթահարել, սակայն շարունակում է հիացնել իր անկրկնելի հմայքով:
Սիգուրնի Ուիվեր (65 տարեկան)
Նա մշտապես հայտարարում է, որ պլաստիկ վիրահատությունը մարդկության թշնամին է և երբեք չի դիմելու այդ քայլին:
Բարբարա Ուոլտերս (85 տարեկան)
Նա մինչև այժմ ամերիկյան ամենաբարձր վարձատրվող հաղորդավարուհիներից է:
Սոֆի Լորեն (80 տարեկան)
Այս կինը, վստահաբար, ներկայացման կարիք չունի, իսկ նրա արտաքինը մշտապես հիացմունք է առաջացրել: