![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/1380881_10201814640755191_2043839049_n.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Նշենք, որ Հակոբյանի նշանակման մասին վաղուց էր խոսվում, սակայն ինքը Armlur.am-ի հետ զրույցում ո’չ հերքել, ո’չ էլ հաստատել էր այդ լուրերի իսկությունը: