Հայտնի «փուչիկների գործով» դատապարտյալ Սերոբ Բոզոյանին կվիրահատեն, պարզապես սպասում են վերջին ուլտրաձայնային հետազոտության պատասխանին, որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի բարդության վիրահատություն է լինելու: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Ս. Բոզոյանը: «Վիրահատություն կլինի, վերջնական փուլն է` ուլտրաձայնային հետազոտության պատասխանին եմ սպասում, գա, ու վիրահատությունս կանեն»,-խորը հոգոց հանելով՝ ասաց նա: Հիշեցնենք, որ Բոզոյանին «փուչիկների գործով» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: Նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:
ԻՆՉ ԱՍՏԻՃԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ