Եվրատեսիլ 2013-ի տոմսերը վաճառվել են 22 րոպեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Եվրատեսիլ 2013” երգի մրցույթի եզրափակիչ փուլի տոմսերը վաճառքի հանվելուց ընդամենը 22 րոպե անց սպառվել են։ Ամենաէժան տոմսերն արժեն 10 եվրոյից ոչ ավելի և հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին ներկա գտնվել այդ ցնցող շոուին։ Կազմակերպիչները նշել են, որ տեխնիկական բնույթի պատրաստությունների ավարտից հետո, վաճառքի կհանվի տոմսերի ևս մի խմբաքանակ։ Հիշեցնենք, որ “Եվրատեսիլ 2013”-ն այս տարի կանցկացվի շվեդական Մալմյո քաղաքում՝ մայիսի 14-ին, 16-ին և 18-ին։ 




Լրահոս