Արարատում ադրբեջանական արտադրության կոնֆետ է վաճառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզի Արարատ քաղաքի “Արարատ” անվամբ խանութում վաճառվում է ադրբեջանական արտադրության “Best cherry” անվանմամբ կոնֆետ:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության “ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի N 220-Ա հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին”27 մայիսի, 2011թ. N 87-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել է թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության լրատվության բաժնից Իրավաբան .net-ի լրագրողին հայտնեցին, որ Հայաստան մտնող ցանկացած սննդամթերք սահմանին ստուգվում է եւ նոր ներմուծվում: Տեսչությունում տեղյակ չէին, որ խանութներում ադրբեջանական արտադրության կոնֆետ է վաճառվում: “Հիմա ձեր ասածը կգրանցեմ որպես ահազանգ եւ տեղյակ կպահենք տեսուչներին”,- փոխանցեցին Իրավաբան .net-ին: 
Իրավաբան .net- իր լրագրողին խանութի սեփականատերը հայտնել է, թե ինքը մեկնել է Վրաստան ավտոմեքենա գնելու եւ իր հետ բերել է նաեւ 5 կիլոգրամ կոնֆետ, որը խանութում վաճառում է: Նրա խոսքով` սահմանում որեւէ խնդիր չի առաջացել: Ասվածը համատասխանում է իրականությանը, թե ոչ` կպարզի տեսչությունը:
Աղբյուրը` Իրավաբան .net




Լրահոս