Ավտովթար Պարոնյան փողոցում. մեքենայում եղել է Սաշիկ Սարգսյանի որդին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, “Ռենջ Ռովեր” մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ “Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն” վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս