ՀԺ. Սերժ Սարգսյանի եղբորորդին վերակենդանացման բաժանմունքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի որդին` Նարեկ Սարգսյանը, գտնվում է “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս տեղեկությունը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել են բժշկական կենտրոնի ընդունարանից: Իսկ թե` Նարեկ Սարգսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ` հիվանդանոցից խուսափել են հայտնել, չեն մանրամասնել նաև վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը:
Երեկ թերթը տեղեկացրել էր, որ նախօրեի ուշ երեկոյան` Երևանի Պարոնյան փողոցում առանց պետհամարանիշների “Ռենջ Ռովեր” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Նարեկ Սարգսյանն է եղել մեքենայի ղեկին, թե ոչև առայժմ հստակ չէ: Ըստ որոշ տեղեկությունների, հենց ինքն է եղել ղեկին և մեքենան վարել է շատ մեծ արագությամբև նախապես հանելով պետհամարանիշները, ամենայն հավանականությամբև արագաչափ սարքերի հնարավոր արձանագրումներից և տուգանքներից խուսափելու նպատակով: Այս տեղեկությունները երեկ ոստիկանությունից ոչ հաստատել են, ոչ էլ հերքել են: Ընդամենն ասել են, որ վթարի հետ կապված քննություն է իրականացվում, և հանգամանքները պարզվում են:




Լրահոս