ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականները մի շարք ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սերժ Սարգսյանի հետ, եւ իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին: Ինչո՞ւ եք դեմ, որ միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը: Մեր այս հարցին ի պատասխան՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես տեղեկություն չունեմ, որ մենք նման պաշտոնական տեսակետ ունենք, եւ չեմ կարող հաստատել այդ ամենը, քանի որ նման վերջնական տեսակետ չկա: Անձի հարցն այս փուլում չի քննարկվում, եւ անձի հետ կապված անհամաձայնության մասին ժամանակից շուտ է խոսել: Եթե դա մենք անենք այս փուլում, ապա կձախողենք համագործակցության հնարավորությունները»:




Լրահոս