«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, 35-ամյա մի աղջիկ ոստիկանություն է դիմել ու խնդրել իրեն օգնել: Նա հայտնել է, թե նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, իրեն ծանոթ մի երիտասարդ տղա դանակով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, նաեւ դեմքին, որի պատճառով կոտրվել է իր ատամը: Այնուհետեւ երիտասարդը տաք արդուկով այրել է աղջկա ձախ կրծքի մի հատվածը ու պատճառել մարմնական վնասվածքներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք հայտնաբերվել է երիտասարդը, սակայն այնտեղից նշեցին, որ դեռեւս հետաքննություն է կատարվում:
ԴԱԺԱՆԱԲԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ