ՎԱՃԱՌՎԵԼ Է 2 ՄԻԼԻՈՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալիի «Կարի մեքենան եւ անձրեւանոցները սյուրռեալիստական բնանկարում» կտավը Փարիզում վաճառվել է 2 մլն եվրոյով, այն դեպքում, երբ կտավի նախնական արժեքը եղել է 1,6-2 մլն եվրո: Նկարը ստեղծվել է 1941թ. ԱՄՆ-ում: Այն պետք է օգտագործվեր գերմանացի ռեժիսոր Ֆրից Լանգի ֆիլմերից մեկում, սակայն այդպես էլ էկրանին չհայտնվեց:
Հիշեցնենք, որ Սալվադոր Դալին իսպանացի գեղանկարիչ է, գրաֆիկ, քանդակագործ, ռեժիսոր եւ գրող: Դալին նաեւ սյուրռեալիզմի հիմնադիրներից է:




Լրահոս