Գողության դեպքը բացահայտվեց «տաք հետքերով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին, ժամը 17.20-ին, 1932 թ. ծնված Վարսենիկ Կ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 32 շենքին հարակից կանգառում, իր հետ նախկինում աշխատած ոմն Սենիկ, իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 ՌԴ ռուբլի և 4.000 դրամ:

Հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողները ժամը 18.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1942 թ. ծնված Սենիկ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է Վարսենիկ Կ.-ին պատկանող դրամապանակը` գումարով:

Սենիկ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս