Ջրասուզակի օգնությամբ Ռենջ Ռովերը դուրս բերվեց Հրազդան գետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ Արթուր Օհանյանը, վարելով ,Ռենջ Ռովերե մակնիշի 33 PՕ 529 համարանիշի ավտոմեքենան, Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից ընկել է Հրազդան գետը: Ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը կարողացել է շուտ դուրս գալ ջուրն ընկղմվող ավտոմեքենայից, իսկ նրան առաջինն օգնություն են ցուցաբերել “Վալենսիա” ռեստորանային համալիրի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս