Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր երկարացնել 28 միավոր վարձակալած գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալման ժամկետները:
Նախարարը նշեց, որ 2001 թվականից դրամաշնորհով ձեռք է բերվել 58 տեխնիկա՝ և վարձակալության տրվել գյուղացիական տնտեսություններին՝ 10 տարի ժամկետով նրանից հետո ձեռքբերման հնարավորությամբ:
«Հիմա 15 տարի է անցել, ի՞նչ եք անելու»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սերգո Կարապետյանը նշեց, որ այդ հարցը բարձրացվել է 2011 թվականին, որպեսզի մեկ տրակտորը 400.000 դրամով վաճառվի իրենց, իսկ եթե այդպես չեն ցանկանում, ապա կդրվի աճուրդի:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հարցը հետաձգել մինչև նոյեմբեր. «Երևակայի` ավելի ճիշտ կլինի այն նվիրենք գյուղացիներին, ավարտենք: 15 տարի օգտագործում են, հետո պետք է վերցնենք, դնենք աճուրդի, դա ի՞նչ է նշանակում»,- նշեց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց, որ այս հարցը լրացուցիք քննարկման կարիք ունի: