Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն անդրադարձել է դարպասապահ Իկեր Կասիլյասին: Նշենք, որ վերջինս հեռացել է Մադրիդի «Ռեալ»-ից և տեղափոխվել պորտուգալական «Պորտու»:
«Մենք հույս ունենք, որ Կասիլյասն իրեն լավ կզգա և հուսալի մարզավիճակում կլինի, որպեսզի կարողանա հանդես գալ հավաքականում: Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությու՞նը. ամեն ինչ կախված կլինի նրա ելույթներից: Եվ կապ չունի, որ նա փոխել է իր ակումբային գրանցումը», – նշել է Դել Բոսկեն:
Հավելենք, որ Կասիլյասը պորտուգալական ակումբի հետ ստորագրել է երկու տարվա պայմանագիր` այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: