Araratnews.am-ը հրապարակել էր, որ իր տեղեկություններով, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվել է աշխատանքից:
Լուրի իսկությունը հաստատելու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը` հավելելով, որ նախարարն ինքն է հրաժարականի մասին դիմում ներկայացրել:
Հավելենք, որ վերջինս գտնվում էր արձակուրդում: Նշենք նաև, որ համակարգից հեռանում է նաև նրա խոսնակը:
Սերժ Սարգսյանի հրամանագիրը Հ. Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու համար.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Հովհաննես Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. Հուլիսի 14
Երևան
ՆՀ- 459 -Ա